ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Գլոբալիզմն ընդդեմ ազգային արժեքների

Գլոբալիզմն ընդդեմ ազգային արժեքների
27.07.2024 | 15:19

Բոլոր տեսակի «իզմերը» չի ընդունում միայն մեկ «իզմը»՝ գլոբալիզմը, ինչը հրամցվում է իբրև մարդկության միակ փրկիչ։ Տառացիորեն արվում է ամեն ինչ՝ այս տեսակետը յուրաքանչյուրին օր առաջ համոզիչ, կամավոր-պարտադիր դարձնելու համար։ Ուստի ցանկացած երկրում կատեգորիկ մերժելի են քիչ թե շատ սեփական ձեռագիր ունեցող լիդերները, ընդհանրապես՝ ազգային, մշակութային, կրոնական գործիչներն ու արժեքները:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 8217

Մեկնաբանություններ